ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է Ալժիրի նորանշանակ դեսպանին

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Թուֆիկ Ջուամայի հետ։

Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ փոխնախարարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ծառայություն։ Նա հույս է հայտնել, որ դեսպան Ջուաման իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը և հետագա զարգացմանը։

Զրուցակիցները մանրամասն քննարկել են Հայաստանի և Ալժիրի միջև երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության հնարավորությունները բազմակողմ հարթակներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական խնդիրներին։

Back To Top