Ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը։
Ընդունելության ընթացքում ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ բարձրաստիճան փոխայցերի իրականացումը կարևոր է, հատկապես հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում վերջին շրջում գրանցվող կայուն զարգացման դրական դինամիկան։
Կողմերը մանրամասն քննարկել են Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Բացի այդ, զրուցակիցները փոխանակվել են մտքեր Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ իրավիճակի շուրջ։