ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչին

Ապրիլի 20-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։

Ընդունման ընթացքում ԱԽ քարտուղարը շնորհավորել է Քևին Հեմիլթոնին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հաջողություններ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը և զարգացման հեռանկարները։ Արմեն Գրիգորյանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման դրական դինամիկան։ Իր հերթին Քևին Հեմիլթոնը կարևորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցության արդյունքում ձևավորված համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև փոխանակվել են մտքեր տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

Back To Top