ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Ընդունման ընթացքում նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին իր նոր պաշտոնի կապակցությամբ՝ հավատարմորեն համոզված լինելով, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։

Հավատարմագրերի պատճենի հանձնման արարողությանը հաջորդած քննարկման ընթացքում կողմերը նկատել են երկու երկրների միջև ռազմավարական բնույթի երկխոսության առկայությունը և ձևավորված փոխվստահության մթնոլորտը։ Կողմերը նաև ընդգծել են երկուստեք պատրաստակամությունը շարունակել բազմաոլորտ համագործակցությունը, հատկապես ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ոլորտում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Back To Top