ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանը նշանակվել է Նիդեռլանդների դեսպանատանը Եվրոպական Միության ոստիկանական ծառայության (Եվրոպոլի) հետ կապի սպա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նշանակումը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության իրավապահ մարմինների միջև համագործակցության զարգացմանը։
Արա Ֆիդանյանը 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի հունվարը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնը։ 2023 թվականի հունվարի 1-ին Հայաստանում վերականգնվեց Ներքին գործերի նախարարությունը, որի կազմում են Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Միգրացիոն ծառայությունը։ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին Արա Ֆիդանյանը ստանձնեց ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որից հետո նա հրաժարական տվեց։