ՀՀ և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները համաձայնեցին ընդլայնել երկկողմ համագործակցությունը

Փարիզում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենը հասել են համաձայնության՝ երկու երկրների միջև եղած համագործակցությունը ընդլայնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ կողմերը պարտավորվել են շարունակել պաշտպանական ոլորտի ներուժի ամրապնդմանն ուղղված համատեղ նախաձեռնությունները։

Հանդիպման ընթացքում նախարարները մանրամասն քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության, ռազմական կրթության, մասնագիտական պատրաստության և խորհրդատվական աջակցության ծրագրերի արդյունավետությունը։ Կողմերը նաև անդրադարձել են այլ, երկկողմ շահագրետություն ունեցող հարցերի։

Back To Top