ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից «Մայլեռ» համալիրի հետ համատեղ կազմակերպված «Մայլեռի ձմեռային խաղեր 2026. Դիվանագիտություն լեռներում» միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 130 ներկայացուցիչ։
Միջոցառման հիմնական նպատակն էր ամրապնդել գործընկերությունը սպորտային դիվանագիտության միջոցով՝ միաժամանակ միջազգային լսարանին ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները և ձմեռային հանգստի գրավչությունը։
Բարի խոսքով հանդես է եկել ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նրա խոսքում ընդգծվեց «Մայլեռ» համալիրի նախագծի հաջող իրականացմանը՝ որպես հավակնոտ նախաձեռնությունների օրինակ։ «ՀՀ կառավարությունը լիովին աջակցում է նման ենթակառուցվածքների և էկոհամակարգի զարգացմանը որպես ամբողջություն»,- նշել է փոխնախարարը՝ շնորհակալություն հայտնելով «Դիվանագիտություն լեռներում» միջոցառումը կազմակերպելու համար։
Արտգործնախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այս միջոցառումը հանրային դիվանագիտության խթանմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների շարքի մասն է կազմում։