Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը հղել է շնորհավորական ուղերձ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Ուղերձում նախագահ Միրզիյոևը նշել է, որ ընտրությունների արդյունքները հայ ժողովրդի կողմից վարչապետ Փաշինյանի վարած ներքին և արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման ապահովմանն ուղղված ջանքերի նկատմամբ ունեցած բարձր վստահության գործնական հավաստումն են։

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր կուսակցության անդամներին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում ձեր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ»,- ասված է ուղերձում։

Շավքաթ Միրզիյոևը նաև հավաստիացրել է, որ վստահ է, որ համատեղ ջանքերի արդյունքում կհաջողվի ապագայում ևս ավելի ընդլայնել երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը։ Ուղերձի վերջում նախագահը մաղթել է վարչապետ Փաշինյանին քաջառողջություն, երջանկություն և մեծ հաջողություններ՝ նշելով, որ մաղթում է նաև Հայաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն։

Back To Top