Վարչապետը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԻԱԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև գործող համագործակցության ընթացքին։

Կողմերը միաձայն կարևորել են միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության և փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական և արդյունավետ իրականացումը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող ներկայիս ծրագրերի, փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների և միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Back To Top