Փարիզի պաշտպանության և ռազմավարության ֆորումում մասնակցում են հայ սպաներ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Փարիզի պաշտպանության և ռազմավարության 3-րդ ֆորումին (PDSF) մասնակցում են Ֆրանսիական ռազմական քոլեջում վերապատրաստվող հայ սպաներ։

Այս ամենամյա միջոցառումը, որը կանցկացվի մինչև մարտի 26-ը, նպատակ ունի խթանել ֆրանսիական և եվրոպական ռազմավարական մտքի ազդեցությունը։ Այս տարվա ֆորումի պատվավոր հյուրը Դանիան է։

Փարիզի պաշտպանության և ռազմավարության ֆորումը համակազմակերպել է Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչությունը (DGRIS), որի կազմակերպչական աշխատանքի շրջանակում կանցկացվեն մի քանի նիստեր։

Back To Top