Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին առընթեր Եվրոպայի գործերի նախարար-պատվիրակ Բենժամեն Հադդադը հայտնել է, որ ինքը՝ գլխավորությամբ խորհրդարանականների և ֆրանսիական տեխնոլոգիական հատվածի առաջատար գործիչների պատվիրակության, այսօր ժամանել է Երևան, Հայաստան։
«Եռօրյա այցի շրջանակում մենք կենտրոնանանք կապի, նորարարության, անվտանգության և մշակույթի հարցերի վրա՝ մեր հայ բարեկամների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով։ Մենք կքննարկենք նաև Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որը Հայաստանը կհյուրընկալի մի քանի շաբաթ անց», – նշել է Հադդադը։
Դիվանագետը նաև հավելել է, որ այցի ընթացքում կաշխատի Հայաստանի հետ՝ հակազդելու նրա ժողովրդավարական ինստիտուտներին միջամտելու սպառնալիքներին, որոնք, նրա խոսքով, աճում են այն պահին, երբ հայ ժողովուրդն արդարացիորեն ձգտում է խաղաղության, ժողովրդավարության և անվտանգության։