Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության կրոնի հարցերով խորհրդական Ժան-Քրիստոֆ Պեոսելն աշխատանքային այց է կատարել Հայաստան: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունը՝ իր պաշտոնական թվիթերի էջում։
Այցի մանրամասները հայտնի չեն, սակայն հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ Ժան-Քրիստոֆ Պեոսելը այցելել է երկու կարևոր կրոնական վայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող Զիարատ եզդիական տաճարը։