Այսօր Կառավարությունում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նիստի ընթացքում քննարկվեց ՀԸԳՀ-ի նոր ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը։ Ճանապարհային քարտեզի կիրարկման համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել համապատասխան զեկույցներով։
Հանձնաժողովի անդամները նաև անդրադարձեցին ճանապարհային քարտեզի կիրարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մշտադիտարկման և հաղորդակցության նոր գործիքների ներդրման անհրաժեշտությանը։
Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տրամադրեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված պատասխանատու գերատեսչություններին։