«Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ այլ անդամ ձերբակալվել է

Իրավապահ մարմինները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ այլ ներկայացուցչի։ Կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը լրագրողների հետ կատարած հարցազրույցում հայտնեց, որ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։

Ըստ առկա տեղեկությունների՝ Ստեփանյանը փաստաբանի ներկայությամբ հարցաքննվում է Եղեգնաձորի Քննչական կոմիտեում։ Ձերբակալության պատճառները մնում են անհայտ։

«Մենք կարող ենք մի բան պնդել․ սա քաղաքական հետապնդում է, իշխանության կողմից մեզ վրա ճնշում գործադրելու փորձ, այդ թվում՝ մեր կուսակցության կին անդամների միջոցով։ Սակայն ես նրանց համար վատ լուր ունեմ․ մեր կանայք չեն վախենում հետապնդումներից, ինչպես և «Ուժեղ Հայաստանը»։ Մենք կատարվածը գնահատում ենք որպես իշխանությունների թուլության հերթական դրսևորում», – հայտարարել է Ղահրամանյանը։

Նա նաև նշել է, որ Գոհար Ղումուշյանը բազմազավակ մայր է, որի կրտսեր երեխան երկու ամսական էլ չկա, իսկ Վերժինե Ստեփանյանն ունի երկու անչափահաս երեխա։

Back To Top