Կառավարությունը հաստատել է 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները

Այսօր կառավարության նիստում ընդունվել է որոշում, որով հաստատվում են 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները։ Այս փաստաթղթով սահմանվում է զորակոչի կազմակերպման և անցկացման գործընթացը, ինչպես նաև ստեղծվող մարմինների և զորակոչի ապահովման ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակը։

Ըստ որոշման՝ 2026 թվականի հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ հայտարարվել է Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը։

Համաձայն փաստաթղթի՝ զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետը սահմանված է 2026 թվականի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվելու է 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Back To Top