Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելությունը հանդիպել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ

Հունիսի 4-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությունը, որի ղեկավարն է Ֆիլիպ Կուրարը, հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է առաքելության անդամներին և մանրամասն ներկայացրել ընտրական համակարգի նախապատրաստական աշխատանքները։

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս ընտրություններին մասնակցում են ընդհանուր առմամբ 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 232 քաղաքացի։

Back To Top