Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
Նախագահի շնորհավորական նամակում նշվում է, որ սերը հայրենի երկրի հանդեպ, հպարտությունը նրա պատմության և մեծ մշակույթի հանդեպ, ինչպես նաև հավատարմությունը հայրենանվեր պարտականությանը միավորում են Ռուսաստանի բազմազգ ժողովրդին։
Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ համոզված է, որ աշխատանքային ձեռքբերումներն ու նախնիների սխրանքները, նրանց տոկունությունն ու անձնվիրությունը ի փառս Հայրենիքի միշտ ծառայելու են որպես վառ, ոգեշնչող օրինակ ներկա և ապագա սերունդների համար։
Նամակի վերջում Ռուսաստանի նախագահը մաղթել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին հաջողություններ, քաջ առողջություն և ամենայն բարիք։