Փետրվարի 8-ին Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հեռախոսով զրուցել են, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտի հարցերը։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել մի քանի կարևոր թեմաների շուրջ։ Դրանցից էին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև այլ հարցեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերը։