Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարարի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպում

Արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադի աշխատակազմի ղեկավար Թիերի Պեյրուի (Thierry Peyroux, Directeur de cabinet) միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել Հայաստանում նախատեսվող միջազգային կարևոր միջոցառումների և ընթացիկ տարում նախատեսվող փոխադարձ բարձրաստիճան այցերի հարցերին։

Այս մասին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը հայտնել է իր Facebook-ի էջում։

Back To Top