Ուկրաինան սկսել է պլանավորել նախագահական ընտրություններն ու հանրաքվեն

Ուկրաինայի իշխանությունները սկսել են պլանավորել նախագահական ընտրությունները և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեն։ Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրել Կիևի վրա՝ երկու քվեարկություններն էլ անցկացնելու համար մինչև մայիսի 15-ը։ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքները պահպանելու համար Ուկրաինան պետք է ապահովի, որ այդ ժամկետները պահպանվեն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ նույն աղբյուրների, մտադիր է հայտարարել նախագահական ընտրությունները և հանրաքվեն անցկացնելու ծրագրերի մասին փետրվարի 24-ին։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հրաժարվել էր սահմանել Ուկրաինայում ճգնաժամը լուծելու ճշգրիտ ժամկետներ։ Նա նշել էր, որ ներկայիս պայմաններում ժամկետներ սահմանելը «շատ վտանգավոր» որոշում կլիներ։

Անցյալ շաբաթ Աբու Դաբիում տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների ևս մեկ փուլ։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները շատ լավ են ընթանում, և դրա արդյունքում կարող է «ինչ-որ բան պատահել»։

Back To Top