Հանրապետությունում սպասվում է ցիկլոնային եղանակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի ազդեցությամբ փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։

Լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, իսկ հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում նաև սպասվում է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 27-ի ցերեկը և 28-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին և մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։ Ցիկլոնային եղանակը կտևի մինչև մարտի 2-4-ը, որից հետո սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի գիշերը և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 27-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 8-10 աստիճանով։

Back To Top