ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը կարող է փոխակերպել ողջ Հարավային Կովկասը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ստորագրված համաձայնագիրը, որի միջնորդը հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարող է փոխակերպման հնարավորություն ստեղծել ողջ Հարավային Կովկասի համար։

Ըստ Պետդեպարտամենտի՝ այդ համաձայնագիրը կարող է նպաստել տարածաշրջանում կայունության և բարգավաճմանը, ինչի շնորհիվ զգալի օգուտ կստանա նաև Վրաստանը։

ԱՄՆ-ի կողմից ընդգծվել է նաև, որ երկրի կառավարությունը անհամբերությամբ է սպասում Վրաստանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատմանը և կշարունակի փոխգործակցել Վրաստանի կառավարության հետ այն հարցերի շուրջ, որոնք ազդում են երկու երկրների միջև հարաբերությունների և Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացների վրա։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ “Խաղաղության հռչակագիր”։ Այն նախատեսում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) համատեղ դիմում ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաև Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կապելու է Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ։

Back To Top