Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ

Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել է, որ փետրվարի 28-ից մինչեւ մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ։

Այս տեղափոխությունների մեջ ներառված են Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Ուրուգվայի, Ավստրիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լատվիայի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Պորտուգալիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Բելառուսի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նեպալի, Նոր Զելանդիայի, Չինաստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ֆիլիպինների, Գվինեայի, Եմենի, Զիմբաբվեի, Իրաքի, Լիբանանի, Հարավային Աֆրիկայի, Մարոկկոյի, Նիգերիայի, Սիերա Լեոնի, Սիրիայի քաղաքացիներ։

Անի Բադալյանը նաև նշել է, որ ԱՄԷ-ից տեղափոխված անձանց կազմում նույնպես եղել են այլ երկրների քաղաքացիներ, ովքեր օգտվել են Հայաստանի տարանցիկ չվերթերից՝ վերադառնալու իրենց հայրենիք։

Back To Top