ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որին ուղեկցում էր դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևը։ Հանդիպման ընթացքում ՌԴ դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքով։ Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,…