Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունը՝ Ռուսաստանի փոխվարչապետ
ԵՄ-ին հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Եթե մի օր նրանք նման բանակցություններ սկսեն արդեն պաշտոնապես, ապա այդ բանակցությունները կտևեն շատ երկար տարիներ։ Եվ հարկ կլինի, իհարկե, նայել հենց…