Գլխավոր դատախազությունը վերականգնեց պետությանը «Ալմաստ» ԲԲԸ-ի հողամասը
Վարչական դատարանի վճռով անվավեր է ճանաչվել «Ալմաստ» ԲԲԸ-ի անվամբ 2006 թվականի մարտի 17-ին կատարված իրավունքի պետական գրանցումը։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Հայցադիմումը ներկայացվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից։ Դատարանը բավարարել է պահանջը՝ անվավեր ճանաչելով Կադաստրի կոմիտեում «Ալմաստ» ԲԲ ընկերության անվամբ Երևան քաղաքի Ռուբինյանց 28 հասցեում գտնվող՝ 1296 քառակուսի…