«Ուժեղ Հայաստան» դաշինքը կներկայացնի իր նախընտրական ցուցակը
Ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) կներկայացվի «Ուժեղ Հայաստան» դաշինքի 30 թեկնածուից բաղկացած նախընտրական ցուցակի ամբողջական կազմը։ Այս մասին ապրիլի 21-ին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի ընթացքում իրավագետ, կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Համագումարի շրջանակում տեղի է ունեցել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքին միացած քաղաքական ուժերի առաջնորդների հանդիպումը։ Այս հանդիպմանը ներկայացել են «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ…