Գյումրիի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնատար անձի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը ներկայումս գտնվում է կալանքի տակ, առաջադրվել է նոր մեղադրանք։ Նրան մեղադրում են պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար։ Համաձայն Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում ստացվել են փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ մեղադրյալ Վ.Ղ.-ն դատական նիստի ժամանակ խոչընդոտել է պաշտոնատար անձի ծառայողական պարտականությունների կատարմանը։ Այսպիսով, 2026 թվականի մայիսի…