Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել մեր տարածաշրջանում, խոսում է այն մասին, որ մենք առաջ ենք գնում խաղաղ կարգավորման գործընթացում։ Այս կարծիքը հունիսի 18-ին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ անձամբ նա հանձնարարել է Արմեն Գրիգորյանին հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ։…