Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտի խորհրդակցությունների երկրորդ նիստը
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև անվտանգության և պաշտպանության ոլորտի խորհրդակցությունների երկրորդ նիստը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում շարունակական համագործակցության հնարավորությունները։…