ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ անցել է ուժեղացված ծառայության ռեժիմ՝ հեղեղումների ռիսկի պատճառով։ Այս որոշումը կայացվել է ՆԳ նախարարի հանձնարարությամբ՝ ելնելով Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվությունից։
Ըստ կանխատեսումների՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ի ընթացքում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպներ։ Գետերում արդեն նկատվում է ջրի մակարդակի բարձրացում։
Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկի առկայության հետևանքով Փրկարար ծառայությունը պատրաստ է իրականացնելու ցանկացած անհրաժեշտ միջոցառում՝ բնակչության անվտանգությունը ապահովելու համար։
Հանրությանը խնդրում են ցուցաբերել զգոնություն և անհրաժեշտության դեպքում անհապաղ կապ հաստատել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի հետ։