Երևանը հույս ունի ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության դիվանագիտական լուծմանը

Հայաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել եմ Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե այդ ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով չլուծվելն ինչպես կազդի մեր երկրի կայունության վրա։

Իհարկե, որպես փոքր և համեստ պետություն՝ մենք չենք կարող դատել ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին։ Մենք, սակայն, մտահոգված ենք այս իրավիճակով և ցանկանում ենք, որ հնարավորություն լինի դիվանագիտական ճանապարհով ելք գտնել։

Այս ծայրահեղ անկայուն և փոփոխական իրավիճակում մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվել է կայունություն և խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Ցանկացած անկայունություն, ցանկացած մարտահրավեր մեծ տագնապ է հարուցում։ Մենք հույս ունենք, որ ավելի լայն տարածաշրջանում կլինի կայուն իրավիճակ։

Ակնհայտ է, որ մենք չենք կարող էական ազդեցություն ունենալ այս իրավիճակի վրա։ Ուստի այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, հուսալն է, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ, եթե դրական ազդեցություն ունենալու հնարավորություններ լինեն, մենք կցանկանայինք դա անել։ Բայց, ինչպես ասացի, մենք փոքր պետություն ենք և կարող ենք միայն խրախուսել և միանալ դիվանագիտության ձայներին։

Back To Top