Երևանում մի շարք կենտրոնական փողոցներ կփակվեն «Երևանյան գինու օրեր» փառատոնի շրջանակում

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «Երևանյան գինու օրեր» փառատոնի անցկացման ընթացքում կփակվեն մի քանի կենտրոնական փողոցների հատվածներ։

Փողոցները կփակվեն հունիսի 4-ից մինչև 8-ը՝ ժամը 16:00-ից մինչև 22:30-ը։

Փակման ենթակա են հետևյալ հատվածները․

Սարյան – Պուշկին խաչմերուկից մինչև Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ
Սարյան-Մոսկովյան – Թումանյան խաչմերուկից մինչև Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ
Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Զորյան խաչմերուկ
Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցի խաչմերուկ

Back To Top