Թուրքիան ներկայումս ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային անվտանգության և դիվանագիտության հարցերում՝ հանդես գալով որպես ակտիվ խաղացող մի քանի տարածաշրջաններում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Անկարայում «Անադոլու» գործակալության խմբագիրների հետ կայացած կլոր սեղանի ժամանակ։
Ըստ նրա՝ Թուրքիան ունի ռազմավարական ավազան, որը ներառում է Մերձավոր Արևելքը, Հարավային Կովկասը, Բալկանները, Սև ծովը և Աֆրիկան։ Արտգործնախարարը նշել է, որ Եվրոպայի անվտանգության հարցերը ևս կարևոր են Թուրքիայի համար, քանի որ Եվրոպական անվտանգությունը պատմականորեն ձևավորվել է ՆԱՏՕ-ի շրջանակներում։
Ֆիդանը նաև հավելել է, որ Թուրքիան ցանկացած նոր համակարգում, որը ձևավորվում է տարածաշրջանում, կամ իրավահավասար դեր է խաղում, կամ առաջատար դեր է ստանձնում՝ շնորհիվ ռազմավարական ղեկավարության և կայունության, որը զարգացրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։