Չորեքշաբթի գիշեր ավարտվել է Իրանի “Բուշեր” ատոմակայանից ռուսական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների տարհանման հերթական փուլը։ Ըստ “ՌԻԱ Նովոստի”-ի տեղեկությունների, այդ մասին հայտնել է “Ռոսատոմ”-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Այս գիշեր մեր մոտ ավարտվեց մեր աշխատակիցների տարհանման հերթական փուլը։ 150 մարդ օրեր առաջ լքել է “Բուշեր” կայանը և գիշերը հատել Հայաստանի հետ սահմանը։ Նրանք արդեն ճանապարհին են՝ դեպի մեր երկիր։ Սա տարհանման երկրորդ փուլն է», – լրագրողներին ասել է Ալեքսեյ Լիխաչովը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, ռուսական ուժային կառույցներին և Իրանի ու Հայաստանի ղեկավարությանը՝ տարհանման գործընթացի հաջող իրականացման համար։