Մարտի 25-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) նախագահ Բրենդան Քարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում հաղորդակցության և անվտանգության մի շարք առաջնահերթություններ։
ՀՀ դեսպանության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Նարեկ Մկրտչյանը նշել է FCC-ի փորձառությունը և ընդգծել համագործակցության կարևորությունը։ Նա նաև նշել է, որ Հայաստանը կարող է ունենալ զգալի ներուժ այս ոլորտում, ինչպես նաև ընդգծել է երկրի ենթակառուցվածքային և տեխնոլոգիական զարգացման գործընթացում սահմանված առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը քնարկել են հաղորդակցության ոլորտում լավագույն փորձի փոխանակման, արդյունաբերական փոխայցելությունների կազմակերպման և համագործակցության ինստիտուցիոնալացման հնարավորությունները։