ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիայի վարչապետը քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում երկու պաշտոնատար անձինք հատուկ ուշադրություն են դարձրել երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդմանը և պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը։

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի վարչապետը, ըստ նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրի, Սուրեն Պապիկյանին հանձնել է Պատվո լեգեոնի շքանշանը՝ ճանաչելով նրա ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում։

Back To Top