Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկումը կատարվել է խաղաղ մթնոլորտում

Ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ մթնոլորտում՝ քաղաքական մրցակցությամբ և ընտրողների դինամիկ ու ակտիվ մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է «Ականատես։շ» դիտորդական առաքելությունը։

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը դիտարկումն իրականացվել է երկրի ողջ տարածքում՝ 712 դիտորդների ներգրավմամբ։ Դիտորդական խմբի 520 անդամը հետևել է քվեարկության ողջ ընթացքին 260 ընտրատեղամասերում։

Առաքելությունը նշում է, որ դիտարկումն իրականացվել է պատահական ընտրանքի եղանակով, ինչը թույլ է տալիս կիրառել վիճակագրական մեթոդներ՝ գնահատելու քվեարկության գործընթացի որակը։ Թեև դիտարկումն ընդգրկել է երկրի բոլոր ընտրատեղամասերի միայն 13%-ը, ընտրանքային դիտարկման մեթոդը հնարավորություն է տալիս կազմել ընտրական գործընթացի մասին ազգային մակարդակում պատկերացում։

Բացի այդ, 8 դիտորդներ հետևել են քվեարկությանը 6 ուղղիչ հիմնարկներում, իսկ 6 դիտորդներ՝ այն ընտրատեղամասերին, որոնք կազմակերպում են քվեարկությունը շարժական քվեատուփերի միջոցով, այդ թվում՝ 3 հոգեբուժական և 3 ռազմաբժշկական հաստատություններում։

54 դաշտային դիտորդների խումբն այցելել է ընտրանքի մեջ չմտնող 456 (23%) տեղամաս՝ միաժամանակ դիտարկելով համայնքների տարածքներում տիրող իրավիճակը։ 70 դիտորդներ հետևել են 38 տարածքային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) աշխատանքներին։

Հայտարարության մեջ նշվում է, որ որոշ ընտրատեղամասերում լարվածություն է նկատվել ակնհայտ մանիպուլյացիաների, քվեարկության գաղտնիության խախտումների և դրանց իրականացման փորձերի, վերահսկողության և դրա իրականացման փորձերի, ինչպես նաև ընտրական գործընթացի որոշ մասնակիցների ագրեսիվ դրսևորումների պատճառով։ Խախտումներին ներգրավված են եղել տարբեր կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներ։

Չնայած տեխնիկական որոշ թերություններին՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքը ապահովել է քվեարկության և արդյունքների ամփոփման պատշաճ ընթացքը։ Ոստիկանությունը, հիմնականում, իրականացրել է օրենքով նախատեսված իր գործառույթները։

«Ականատես» դիտորդական առաքելությունը դիմում-բողոքներ է ուղարկել ընտրական հանձնաժողովներ՝ քվեարկության օրը հայտնաբերված էական խախտումների վերաբերյալ, ինչպես նաև առանձին դեպքերում նախապատրաստվում է հաշվետվություններ իրավապահ մարմինների համար։

Back To Top