ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թբիլիսի կատարած այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է համագործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ առաջընթացը։

«Հանդիպման ընթացքում անդրադարձանք տարածաշրջանային անվտանգության հարցերին, որոնց համատեքստում ընդգծեցինք, որ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը», – նշել է Սուրեն Պապիկյանը։

Back To Top