ՀՀ վարչապետը դառնությամբ է արձագանքում Վեդիում տեղի ունեցած սեռական բռնության դեպքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ի լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ դառնությամբ է արձագանքում Վեդիում տեղի ունեցած միջադեպին, որը վերաբերում է 15 և 17 տարեկան երկու քույրերի նկատմամբ սեռական բռնության ակտին։

Վարչապետը նշեց, որ տեղի ունեցածի կապակցությամբ անմիջապես հարցումով դիմել է իրավապահ մարմիններին և ստացել համապատասխան տեղեկատվություն։ Նա հստակեցրեց, որ պատասխանատու անձանցից պահանջել է հարցին մոտենալ ամենաբարձր մակարդակի պատասխանատվությամբ՝ այնպես, ինչպես եթե նման դեպք կվերաբերվեր իրենց սեփական երեխաներին։

«Երբ մենք քաղաքական հարթակներում ասում ենք՝ «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», դա պետք է դրսևորվի նաև պետական կառույցների, այդ թվում՝ իրավապահ համակարգի աշխատանքում»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս սկզբունքից ցանկացած շեղում համարում է անընդունելի։

Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները պետք է վերլուծեն կատարված աշխատանքը, իսկ մարզային կառույցներում թերացումներ թույլ տված անձանց պետք է կրեն համապատասխան պատասխանատվություն։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Վեդիում տեղի էր ունեցել սեռական բռնության դեպք 15 և 17 տարեկան երկու քույրերի նկատմամբ։ Տվյալ գործով ընդհանուր առմամբ կալանավորվել է երեք անձ։ Այս դեպքի հետ կապված մարզային իրավապահ մարմինների՝ ՆԳՆ-ի, Քննչական կոմիտեի և դատախազության ղեկավարների պաշտոնանկությունների մասին նույնպես հայտնի էր դարձել։

Back To Top