ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է մի հաղորդագրություն, որում տեղեկացնում է իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։
«Սիրելի հայրենակիցներ։ Տեղեկացնում եմ, որ ավարտվել է իմ քաղաքացիական ամուսնությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Խնդրում եմ բոլորին լինել զուսպ և կոռեկտ այս թեմայի վերաբերյալ», – գրել է նա իր Facebook-ի էջում։
Հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն իրենց ամուսնությունը գրանցել են ՔԿԱԳ-ում։