Նոյեմբերի 23-24-ը Մոսկվայում կկայանա Միջազգային մունիցիպալ ֆորումը (ՄՄՖ)։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
ՄՄՖ-ն համարվում է տարածաշրջանների և մունիցիպալիտետների զարգացման գործում ամենահզոր գործարար հարթակներից մեկը։ Այն նպատակ ունի ապահովելու բնակչության կենսագործունեությունը և ստեղծելու հարմարավետ քաղաքային միջավայր՝ միջազգային փորձի փոխանակման և համատեղ լուծումների մշակման միջոցով։
Ֆորումին կմասնակցեն տարածաշրջանային և մունիցիպալ իշխանությունների, ինչպես նաև ռուսական և արտասահմանյան ներդրումային հիմնադրամների, ֆինանսական կառույցների, խոշոր առևտրային ընկերությունների և արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման ծրագրում նախատեսված են գործարար և փորձագիտական նիստեր, որոնք կկայանան 16 թեմատիկ բլոկներում։ Ֆորումի հիմնական թեմաները կլինեն՝ մունիցիպալիտետների քույրացումը, կայուն զարգացման ռազմավարությունը, մունիցիպալ դիվանագիտությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, քաղաքների և տարածաշրջանների կայուն զարգացումը, կրթությունը և ապագայի կադրերի պատրաստումը, ինչպես նաև երիտասարդական նախաձեռնությունները։
2025 թվականին միջոցառումը համախմբել էր 75 երկրից և Ռուսաստանի 83 տարածաշրջանից ներկայացուցիչների։