Միջերկրական ծովից Հայաստանին է մոտենում նոր ցիկլոն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոմետերոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը հայտնել է, որ միջերկրական ծովից առաջացած նոր ցիկլոնը մոտենում է Հայաստանին և կմնա երկրում մինչև փետրվարի 4-ը։

Ըստ նրա՝ ցիկլոնը կբերի օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ «Վերջին 4-5 օրերի ընթացքում արարատյան դաշտում սառը օդը լճացել է։ Սակայն հունվարի 31-ի երեկոյից մինչև փետրվարի 3-ը Հայաստանում, այդ թվում՝ Երևանում, ջերմաստիճանը կբարձրանա մոտավորապես 7-8 աստիճանով»,- նշել է Սուրենյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ վաղվա երեկոյից մինչև փետրվարի 4-ը երկրի շրջաններում սպասվում են տեղումներ, որոնք հիմնականում կլինեն ձյուն։

Լեռնային շրջաններում կաճեն քամու պոռթկումները՝ մինչև 17-20 մ/վրկ, ինչպես նաև սպասվում են ցածր հորիզոնական տեսանելիությամբ ձնաբքեր։

Back To Top