ՌԴ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի «հարստացման» մասին հայտարարությունը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Վեստի» տեղեկատվական համակարգին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գառնի համայնքում արած հայտարարությունը, թե երկրին չեն վախեցնում հումքի բարձր գները Ռուսաստանի հետ կապերի վատթարացման դեպքում, քանի որ Հայաստանը ծրագրում է «հարստանալ»։

«Ես չեմ կարող մեկնաբանել Հայաստանի ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա կարծում է, որ այն հարստանալու է, թող ապահովի»,- ասել է Լավրովը։

Այս հարցազրույցը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հայտնել էր, որ Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին գազի, նավթամթերքի և ալմաստի մատակարարման համաձայնագրի հնարավոր չեղարկման մասին, եթե Երևանն անդամակցի Եվրոպական միությանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է ռուսական կողմից այդ նամակի ստացումը։

Back To Top