Փաշինյանը և Հադադը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին և երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացման հնարավորությանը։

Բացի այդ, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շուրջ։

Կողմերը կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Back To Top