ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արաիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետևողական զարգացման և երկկողմ օրակարգի առաջմղման հարցերը։ Նրանք անդրադարձել են Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ծրագրերին, որոնք կայանալու են Երևանում մայիսի սկզբին։
Արաիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը կարևոր է։ Նա ընդգծել է, որ դրանց հետևողական շարունակումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։