Մարտի 10-ին տեղի է ունեցել Հայաստանում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նիստ։
Ինչպես հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը, նիստը վարել է վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախագծին վերաբերող հարցեր։
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ ՀՀ սահմանադրության նոր տեքստը կարող է պատրաստ լինել 2026 թվականի մարտին։ Նա նաև նշել էր, որ հանրային իրազեկման նպատակով պետք է սկսվի տեղեկատվական արշավ։ Ըստ սպասումների՝ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո կկայանա հանրաքվե։