Շիրակի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի կապակցությամբ հայտարարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Շիրակի մարզում տեղի ունեցած սարսափելի ՃՏՊ-ի կապակցությամբ։

Աղին գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի։ Տուժածներից 6-ը, այդ թվում՝ երկու երեխա, մահացել են։ Տուժած 3 երեխաներին անհապաղ տեղափոխել են Երևանի բուժհաստատություններ։ Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր, և նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։

«Իհարկե, շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել», – ասել է վարչապետը՝ հորդորելով քաղաքացիներին զգույշ լինել ճանապարհներին և անխախտ պահպանել երթևեկության կանոնները։ Նա նշել է, որ ճանապարհների լավ վիճակը երբեմն կարող է ստեղծել սխալ տպավորություն և գայթակղել վարորդներին ավելի արագ երթևեկելու, ինչի հետևանքը ծանր պատահարներ են։

Ապրիլի 12-ին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը մեկնում են Լոռու մարզ։

Back To Top