ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է Ալժիրի նորանշանակ դեսպանին
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Թուֆիկ Ջուամայի հետ։ Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ փոխնախարարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ծառայություն։ Նա հույս է հայտնել, որ դեսպան Ջուաման իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը և հետագա զարգացմանը։ Զրուցակիցները մանրամասն քննարկել…