Ռուսաստանի դեսպանը բարձր է գնահատել Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատանքը
Այսօր Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել է Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի (ՌՀՀԱԿ) աշխատանքին՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակության Հայաստան այցի շրջանակում։ Ռուսական պատվիրակությունը հետևել է երկու երկրների փրկարարների կողմից կազմակերպված համատեղ վարժանքներին։ Վարժանքների ընթացքում փրկարարները մշակել են գործողություններ՝ ուղղված քիմիապես վտանգավոր օբյեկտում և նավթարդյունաբերության ձեռնարկությունում տեղի ունեցած վթարի վերացմանը, ինչպես նաև տուժածներին…